Bride.am

Հարսանեկան զգեստների ոճերը

Դիտումներ : 2559
Դիտումներ այսօր : 1
Կարծիքներ : 0
0



Հարսանեկան զգեստի ընտրությունը ցանկացած հարսնացուի համար սկզբունքորեն կարևոր է և մի մեծ իրադարձություն է յուրաքանչյուր աղջկա կյանքում: Անցել են արդեն այն ժամանակները, երբ հարսանեկան զգեստը ժառանգաբար փոխանցվում էր տատիկից մայրիկին, մայրիկից՝ դստերը:

Այսօր այնպիսի «խելահեղ» ընտրություն է, որ գլուխը պտտվում է հարսանեկան զգեստների գունային բազմազանությունից և ոճերից:

Եվ այսպես, այս հոդվածում մենք կպատմենք հարսանեկան զգեստների հիմնական, սկզբունքորեն իրարից տարբերվող ոճերի մասին:

Ինչպիսին են հարսանեկան զգեստների ոճերը.

«Արքայադուստր» կամ А-ձև ուրվապատկեր
princessa
Այդպիսի զգեստներն իրենց ուրվապատկերով հիշեցնում են մեծատառ «А»-ն: Զգեստի իրանի ուղեգիծը մի փոքր բարձր է և ընդգծում է ուրվապատկերի նրբագեղությունը, իսկ դեպի ներքև լայնացող կիսաշրջազգեստը թաքցնում կազմվածքի թերությունները: Այդպիսի զգեստը դասական յուրահատկության և թեթևության տպավորություն է թողնում: Նմանատիպ զգեստները վստահ կարելի է ունիվերսալ կոչել, քանի որ դրանք հիանալի են նայվում ցանկացած կազմվածքի դեպքում:


Հարսանեկան զգեստ պարահանդեսային ոճով («Հեքիաթ» կամ «Գունդ»)
balnoe
Այդպիսի զգեստով Դուք նման կլինեք հեքիաթի արքայադստերը՝ ընդգրկող ասեղնագործ կրծկալը փայլուն քարերով, ժանյակներով և այլ դեկորով կընդգծի Ձեր վայելչակազմությունը, իսկ բոլոր հնարավոր թերությունները հրաշալիորեն կքողարկի  փարթամ բազմաշերտ կիսաշրջազգեստը: Որպեսզի զգեստն ավելի փարթամ և տոնական տեսք ստանա, այն հաճախ լրացնում են շքեղ փեշատուտով:

Դա շատ հաջող ընտրություն է նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի դասական մոդելներ: Միակ «բայց»-ը՝ եթե Դուք բարձրահասակ չեք, ապա այս տեսակի մոդելը կարող է այդքան էլ հարմար չլինել Ձեզ, քանի որ այն ավելորդ ծավալ է հաղորդում ցածրահասակ ուրվապատկերին:


«Ամպիր» ոճ կամ հունական զգեստներ
ampir
Հարսանեկան զգեստների այս ոճը տարբերվում է իրանի բարձր ուրվագծով, որը սկսվում է անմիջապես կրծքի տակ, և թափվող ուղիղ շրջազգեստով: Զգեստի կրծկալն ընդգծում է կուրծքը՝ միաժամանակ քողարկելով իրանի և կոնքերի ուրվագծերը: Այդպիսի զգեստների ուրվապատկերները տարբերվում են ազատ ձևվածքով, այդ պատճառով էլ հիանալի սազում են ցածրահասակ, «լիքոտ» աղջիկներին կամ հղի հարսնացուներին:

Ամբողջ թվացյալ պարզության մեջ այդպիսի հարսանեկան զգեստներն ունեն իրենց  աստղը, որն ավելի հաճախ արտահայտվում է գեղեցիկ գործվածքով կամ յուրահատուկ դեկորով:


Ուղիղ հարսանեկան զգեստ («Պատյան», «Սյուն»)
pryamoe
Այդպիսի զգեստները կիպ ընդգրկում են կառուցվածքը, այդ պատճառով հիանալիորեն ընդգծում են նրբագեղ և համաչափ ուրվապատկերը: Այս տեսակի զգեստները ավելի շատ սազում են բարեկազմ հարսնացուներին: Եթե Դուք վստահ չեք Ձեր կառուցվածքի անթերիության վրա, ապա արժե ուշադրություն դարձնել այլ ոճերի զգեստների վրա: Բացի այդ, այդպիսի զգեստները սահմանափակում են շարժումները, այդ պատճառով ավելի լավ է հրաժարվել նրանից, եթե Դուք պլանավորում եք մի լավ պարել Ձեր տոնակատարության ընթացքում:

Այդպիսի մոդելների ձևվածքները բավականին լակոնիկ են, այդ պատճառով նրանց հիմնական զարդը դառնում են փեշատուտները,  թիկնոցները և բազմազան դեկորը:


«Ջրահարս» ոճ («Գոդեի» ոճ)
rusalka
Նման զգեստներն ունեն կառուցվածքը կիպ ընդգրկող ուրվապատկեր ազատ կիսաշրջազգեստով, որը սկսվում է ծնկի բարձրության վրա կամ ավելի ներքև: Ինչպես և պատյան-զգեստները այս մոդելը հիանալի է նայվում առաջին հերթին բարձրահասակ և բարեկազմ աղջիկների վրա, որոնք ցանկանում են ընդգծել իրենց սեքսուալությունը:





Այսպիսով, սրանք հարսանեկան զգեստների հիմնական ոճերն են, բայց, իհարկե, ոչ բոլոր տարբերակները, որոնք կարող են առաջարկել հարսնացուներին հարսանեկան սրահները: Բացի վերոնշյալ տեսակներից Դուք կարող եք հանդիպել յուրահատուկ կարճ զգեստների, տաբատով կոստյումների և անգամ հարսանեկան կոմբինեզոնների:

Հարսանեկան զգեստի ընտրության ժամանակ անպայման ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք Դուք ձեզ զգում զգեստի մեջ, եթե զգեստը շատ է նեղում կամ հակառակը մեծ է Ձեզ, ավելի լավ է շարունակել այլ տարբերակի փնտրտուքը:

Շարժվեք Ձեր նախընտրած զգեստում, քայլեք, նստեք: Հարսանեկան արարողության օրը հարսը ստիպված է լինում շատ շարժվել, բազմազան դիրքեր գրավել հարսանեկան լուսանկարների համար, պարել և այլն: Եթե հարսանեկան զգեստը Ձեզ հարմար չլինի, ապա Դուք կդժվարանաք շարժվել դրանում և բացառված չեն պատահաբար մերկացած կրծքի և նմանատիպ այլ կոնֆուզները:

Հարսանեկան զգեստը պետք է արտացոլի Ձեր կերպարն ու բնավորությունը, իսկ մնացածը ճաշակի հարց է:



Կարծիքներ

Անհայտ2019-05-23 00:48:42 
Գնահատական :
Share