Bride.am

Հարսանեկան մատնահարդարում

Դիտումներ : 8461
Դիտումներ այսօր : 1
Կարծիքներ : 0
0



Հարսի հարսանեկան մատնահարդարումը ենթադրում է ոչ միայն գեղեցիկ դիզայն, այլև  խնամված ձեռքեր: Որպեսզի ձեր եղունգները նման լինեն նեյլ-արտին սկսեք հոգ տանել նրանց մասին տոնակատարությունից մի քանի շաբաթ առաջ: Եթե ձեռքերի մաշկը չորացել և ճաքճքել է, ապա մի քանի անգամ ենթարկեք դրանք պարաֆինային կամ տաք մշակման: Ամեն օր օգտագործեք խոնավեցնող և սննդարար կրեմ:

Դասական կամ եվրոպական մատնահարդարումն ավելի լավ է անել նշանակալից իրադարձությունից մի քանի օր առաջ: Դա թույլ կտա զերծ մնալ կարմրությունից և մաշկի գրգռվածությունից: Եթե դուք որոշել եք մատնահարդարումն անել սովորական լաքով, ապա դիմեք մատնահարդարին միջոցառման նախօրեին: Ձեզ ժամանակ պետք կլինի հարսանեկան դիզայնի փոփոխման կամ որոշակի փոփոխություններ մտցնելու ցանկության դեպքում:

Գաղափարներ հարսանեկան մատնահարդարման համար

Բոլոր հարսնացուներն ուզում են լինել ոչ միայն գեղեցիկ, այլև՝ ոճային: Մենք կպատմենք ձեզ նորաձևության ոլորտում վերջին միտումների մասին՝ ցուցադրելով տեսանելի օրինակներ լուսանկարների միջոցով: Եվ այսպես, ինչպիսին է 2014 թվականի հարսանեկան մատնահարդարումը: Առաջինը, ինչի վրա կփորձենք սևեռել ձեր ուշադրությունը, դա եղունգների ձևն ու երկարությունն է: Այս սեզոնի տրենդում միջին երկարության օվալաձև ծայրերն են: Եղունգի  սահուն եզրն ավելի կանացի է դարձնում մատնահարդարումը: Օվալաձև եղունգների վրա հիանալի են դիտվում ծաղկային-ժանյակաձև նախշերը: Համոզվեք դրանում՝ դիտելով ձեր համար նախապատրաստված լուսանկարները:

2014 թվականի հարսանեկան մատնահարդարումը կարող է կատարվել Ֆրենչի (French-ֆրանսիական մատնահարդարում) տեխնիկայով: Ցանկալի է, որ եղունգների ծայրերի գույնը համընկնի հարսանյաց զգեստի հիմնական տոնի հետ: Բազմաթիվ փայլերը, քարերը և ծեփի տարրերը չպետք է ծանրացնեն նազելի հարսնացուի մատնահարդարումը: Նախշերի երանգը կարելի է ընտրել հարսանեկան ծաղկեփնջի կամ զարդերի տոնին համահունչ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի լուսանկար հեքիաթային գեղեցիկ ֆրենչով:

Մենք բերեցինք հարսանեկան մատնահարդարման տարատեսակների միայն համառոտ բնութագիրը: Եթե ցանկանում եք ստանալ առավել ամբողջական տեղեկատվություն այս թեմայի շուրջ, ապա խորհուրդ ենք տալիս ընթերցել եղունգների հարսանեկան դիզայնի մասին հոդվածը: Եվ վերջում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր առումներով հետաքրքիր մի տեսահոլովակ: Թող օգտակար խորհուրդները օգնեն ձեզ պահպանել հարսանեկան մատնահարդարումը հաճելի հիշողություններում: Ամենագեղեցիկ և հմայիչ հարսնացուն եղեք այդ հեքիաթային օրը:




Կարծիքներ

Անհայտ2019-04-21 18:10:36 
Գնահատական :
Share