Bride.am

Կար Սթայլ

Դիտումներ : 1902
Դիտումներ այսօր : 1
Կարծիքներ : 0
0



“Կար սթայլ” հարսանյաց սրահում ներկայացված են տարբեր ոճի, ճաշակի և կառուցվածքի հարսանյաց զգեստներ` բերված Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Կանադայից, որոնք կբավարարեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին:

“Կար սթայլ”-ն իր հաճախորդներին առաջարկում է հարսանեկան միջոցառման կազմակերպման համալիր ծառայություններ: Սրահի բազմապրոֆիլ մասնագետները տոնական են դարձնում տան ինտերիերը, մրգային ու շոկոլադե համեղ տեսականիով զարդարում են սեղանները: Արարողության ողջ օրը ընտանեկան արխիվի լուսավոր էջերի համար պատմություն են դարձնում հարսանյաց սրահի լուսանկարիչները:

Միջոցառման գլխավոր բաղկացուցիչը՝ հարսանեկան զգեստը, “Կար սթայլ”-ում կարելի է ընտրել ոճաբանի օգնությամբ: Այստեղ ապագա նորահարսերի ուշադարությանն են ներկայացվում կաթնագույն, սպիտակ, փղոսկրի երանգ ունեցող, ժանյակապատ և հուլունքազարդ զգեստներ: Այդ բազմազանության մեջ փնտրած հանդերձը չգտնելու դեպքում կարելի է նաև  զգեստը պատվիրել հենց տեղում:

Սրահում ներկայացված են հարսանեկան զգեստներ, մոմեր, բաժակներ և այլ յուրօրինակ աքսեսուարներ: Բարձրակարգ սպասարկումն ու անհատական մոտեցումը այստեղ երաշխավորված են:

Հարսանյաց սրահը կազմակերպում է նաև Ձեր հարսանեկան հանդիսությունը: "Կար սթայլ"-ն առաջարկում է պարային խմբերի, երգիչների ելույթներով շոու ծրագրերի և տոնական միջոցառումը եզրափակող հանդիսավոր հրավառության կազմակերպման ծառայություն, ինչպես նաև թամադա:



Կարծիքներ

Անհայտ2019-03-22 04:04:38 
Գնահատական :
Share