Bride.am

Ոսկե Համբույր

Դիտումներ : 3958
Դիտումներ այսօր : 1
Կարծիքներ : 0
0



«Ոսկե համբույրը», հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, ցանկացած առիթով կազմակերպված տոնախմբությունը ոսկեզօծել է անկրկնելի բարձր տրամադրությամբ` իր ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր ու խստապահանջ որակով: «Ոսկե համբույր» հանդիսությունների համալիրն ունի բոլոր պայմանները տարբեր ճաշակի ու պահանջների տեր հաճախորդներին գոհացնելու համար:

Համալիրում գործում է չորս սրահ.
1. Մեծ՝ «Ոսկե սրահը» նախատեսված է 300-320 մարդու համար և հարմար է բազմամարդ հանդիսություններ անցկացնելու համար:
2. Փոքր՝ «Փիրուզագույն սրահը» կարող է տեղավորել 100-120 մարդու և ապահովում է հիասքանչ միջավայր ոչ շատ մեծաքանակ հավաքույթների համար:
3. VIP սրահը կարող է միաժամանակ տեղավորել 90-100 մարդ: Իսկապես հատուկ մարդկանց վայել սպասարկումն այս սրահում անցկացրած երեկոն դարձնում է անմոռանալի: Ի դեպ, սրահն ունի ամբողջովին առանձին մուտք, որը ծառայում է միայն այդ սրահի այցելուներին:
4. Մանկական սրահը նախատեսված է 40-50 մարդու համար և նույնպես ունի առանձին մուտք:



Կարծիքներ

Անհայտ2019-05-23 00:58:19 
Գնահատական :
Share