Bride.am

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան տորթ

Դիտումներ : 2902
Դիտումներ այսօր : 2
Կարծիքներ : 0
0



Հարսանեկան տորթը Ձեր հարսանիքի կարևորագույն քաղցր բաղադրիչն է, այդ իսկ պատճառով հարկավոր է բավականաչափ ուշադրություն դարձնել տորթի ընտրությանը Ձեր տոնի նախապատրաստման ընթացքում: Այսօր մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես է պետք ընտրել հարսանեկան տորթի քաշը, դիզայնը, հարկերի քանակը և կկիսվենք տորթերի հեքիաթային տարբերակներով, որոնք ոչ միայն համեղ հյուրասիրություն են, բայց և հարսանիքի հիանալի զարդարանք:

Քաշը

Տորթը պատվիրելու ժամանակ Դուք պետք է հստակ իմանաք հյուրերի քանակը, քանի որ քաշը որոշվում է ելնելով այդ ցուցանիշից: Բազմաթիվ հրուշակեղենի արտադրամասեր խորհուրդ են տալիս սահմանել օպտիմում՝ 100-150գ յուրաքանչյուր հյուրի համար, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Եթե ձեր տորթի միջուկը թեթև է (օրինակ, հասարակ կրեմ և պարզ շերտեր), ապա այդ հաշվարկը բավարար է, բայց եթե շերտերը ներծծված են լիկյորով և երեսպատված շոկոլադի հաստ շերտով, ապա այստեղ լավագույն տարբերակն է յուրաքանչյուր հոգու համար «հատկացնել» 200-250գ: Մնում է բազմապատկել ձեր օպտիմումը հյուրերի քանակով: Օրինակ, եթե նախատեսվում է հրավիրել 50 հյուր, ուրեմն տորթի քաշը չի կարող 7կգ-ից պակաս լինել (0,15*50=7,5):

Տորթի հարկերի քանակը

Լինում են դեպքեր, երբ հարսնացուները գալիս են համացանցից ներբեռնած գեղեցիկ լուսանկարներով, որոնց մեջ պատկերված տորթը 3 և ավելի հարկանի է , այն դեպքում, երբ հարսանիքին հրավիրված է 30 հոգի: Հյուրերի այդ քանակի համար լիովին բավական կլինի 5կգ-անոց տորթը, բայց խնդիրը նրանում է, որ երեքհարկանի տորթերը պետք է լինեն առնվազն 7-9կգ: Այդ նրբությունը բացատրվում է տեխնոլոգիայի յուրահատկությամբ՝ որպեսզի ներքևի շերտը կարողանա դիմանալ վերևի շերտերի քաշին, այն պետք է կշռի 3-4կգ, հակառակ դեպքում այն պարզապես կկոտրվի: Որպես տարբերակ կարելի է պատվիրել 5կգ տորթ և ևս մեկ հարկ՝ մուլյաժ, չնայած գնային առումով դա համարյա նույն բանն է, ինչ և 7 կգ տորթը: Ամեն դեպքում ընտրությունը ձերն է՝ ընտրել երկու թե չորսհարկանի տորթ:

Դիզայն

Տորթի դիզայնը շատ կարևոր բաղադրիչ է: Ճիշտն ասած, բավականին դժվար է գտնել մի լավ հրուշակագործի, որը կկարողանա իրականացնել Ձեր բոլոր ցանկությունները, բայց առավել դժվար է գտնել այնպիսի մեկին, որը ոչ միայն կստեղծի էսթետիկորեն գեղեցիկ գլուխգործոց, այլև կկարողանա համեղ տորթ պատրաստել: Բայց այդպիսի հրուշակագործներ  կան: Ամեն դեպքում մենք խորհուրդ ենք տալիս նախորոք պատվիրել մի փոքր տորթ համտեսելու համար:

Կամ կարելի է դիմել հրուշակեղենի արտադրամաս և պատվիրել նրանց մոտ համտեսում, որը կցրի ձեր բոլոր կասկածները: Եթե դուք ունեք հարսանիքի կազմակերպիչ, ապա Ձեզ ավելի հեշտ կլինի, քանի որ կազմակերպիչները աշխատանքի մեծ փորձ ունեն բազմաթիվ կապալառուների հետ, որոնք փորձված են ժամանակով և հանգամանքներով: Այդ դեպքում ձեր ընտրությունը կհեշտանա:

Մի քանի խորհուրդ
  • Հաշվի առեք հարսանեկան տորթի առաքման ժամանակը: Առավել նպատակահարմար է պատվիրել  առաքումը տորթի կտրման արարողությունից 2-3 ժամ շուտ: Եթե առավոտյան այն մոռանան դնել սառնարան, տորթը կարող է փչանալ:
  • Մի տնտեսեք ոչ առաքման, ոչ էլ բաղադրիչների վրա: Ավելի լավ է պակաս կշռող տորթ պատվիրել, քան անորակ ու ոչ համեղ:
  • Ընտրեք տորթը, ելնելով Ձեր հարսանիքի ոճից: Իդեալական է, երբ տորթի դիզայնը համահունչ է հարսանիքի ընդհանուր ոճին, չէ որ դա ամենահամեղ շեշտադրումն է:
  • Դեկորի հարցում չափը մի անցեք, բնականը միշտ էլ թրենդում է: Դեկորի ոչ համեղ բաղադրիչները միայն կփչացնեն Ձեր տորթը:
  • Քանի դեռ չգիտեք հյուրերի հստակ քանակը, չարժե տորթ պատվիրել:
  • Եթե Դուք ցանկանում եք զարմացնել հյուրերին, մտածեք հարսանեկան տորթի հետաքրքիր այլընտրանքի մասին: Այդ մասին մենք կպատմենք հաջորդ հոդվածում:



Կարծիքներ

Անհայտ2019-04-21 18:10:29 
Գնահատական :
Share