Bride.am

Հարսանեկան տորթերի 8 գլխավոր թրենդերը

Դիտումներ : 8130
Դիտումներ այսօր : 1
Կարծիքներ : 0
0



Հարսանեկան տորթն, անկասկած, երեկոյի «մեխն» է: Դա նշանակում է, որ այն պետք է ունենա ոչ միայն հիանալի համային հատկանիշներ, այլ նաև իդեալական արտաքին տեսք, իսկ կարևորը՝ այն պետք է լինի ամբողջ հարսանեկան ոճի վերջնական ակորդը: Հրուշակեղենի արտադրամասերը քայլում են ժամանակին համընթաց և պատրաստ են տորթեր պատրաստել անհատական դիզայնով: Իսկ թե որ դիզայնով, Դուք հեշտությամբ կկարողանաք ընտրել՝ իմանալով այսօր հարսանեկան տորթերի արվեստում գերիշխող ամենահետաքրքիր տրենդերի մասին:

Օմբրե
Բաց գույնից դեպի ավելի մուգ գույնի անցման էֆեկտը չափազանց տարածված է հարսանեկան դեկորի բոլոր ոլորտներում, և հարսանեկան տորթերը բացառություն չեն կազմում: Պաստելային գունային գամման կընդգծի այդպիսի տորթի ռոմանտիկ բնույթը: Այդպիսի դեկորային լուծումը դեռևս նորություն է մեր հարսանիքների համար, այդ պատճառով վստահ եղեք, որ Ձեր տորթը կլինի միակն ու անկրկնելին:

Բնական ծաղիկներով ձևավորում
Ինչը կարող է ավելի գեղեցիկ և նուրբ լինել, քան բնական ծաղիկները: Այդպիսի տորթի դիզայնը պետք է հասարակ ու համեստ լինի, քանի որ ծաղիկներն ամբողջ ուշադրությունն իրենց վրա կգրավեն: Վստահեք տորթի զարդարումը Ձեր ֆլորիստին, որը և ձևավորում է Ձեր տոնը ծաղիկներով, և ընտրեք ծաղկային շեշտադրումների ավելացման տարբերակներից մեկը՝ տորթի գագաթնամաս, հարկերի միջև կամ մի քանի անհամաչափ ծաղկային կոմպոզիցիաներ:

Բնականություն
Դեկորի մեջ առկա միտումը դեպի բնականությունը հասել է նաև տորթերին՝ հասարակ ու համեստ դիզայն հարկերի միջև հատապտուղներով և մրգերով, բաց շերտեր մասկարպոնեից կրեմով, սերուցքային կրեմի միտումնավոր անհավասար քսուքներ: Կենդանի բազմահարկ տորթերը մտերմիկ և հոգևոր մթնոլորտ են ստեղծում հարսանեկան միջոցառման ժամանակ: Բացի այդ, այդպիսի տորթերն անհավանական համեղ են լինում, քանի որ բաղկացած են թարմ ու անվնաս բաղադրիչներից:

Ծալաբոլորք (Ռյուշի)
Դա այնքան նուրբ է և կանացի, իսկ հանրահայտ պաստելային երանգների հետ համադրությամբ ուղղակի իդեալական հարսանեկան միջոցառման համար: Բոլորը սպասում են տեսնել սահուն դարսեր ուր որ պատահի՝ հարսանեկան զգեստի վրա, հարսնացուի կոշիկների վրա, հարսանեկան սրահի դեկորում, բայց ոչ հարսանեկան տորթի վրա: Այնպես որ կարող եք վստահ լինել, որ ծալաբոլորքներով համեստ տորթիկը անտարբեր չի թողնի և ոչ մի հյուրի:

Օրնամենտներ
Ամենատարբեր պատտեռները (մոդել, նմուշ) դեռևս մնում են հարսանիքների ամենահետաքրքիր լեյտմոտիվների թոփում, և դա չի կարող չանդրադառնալ հրուշակեղենի գործում: Զիգզագները, շեղանկյունիները, դամասկը, գծերը, ինչպես նաև դրանց համադրությունները կարող են հիանալի հիմք դառնալ տորթի դեկորի համար:

Մետալիկ
Ոսկին, արծաթն ու բրոնզը շատ ազնվազարմ ու էլեգանտ են դիտվում տորթի դեկորում: Դա կարող է լինել նուրբ անփայլ կրեմ կամ փայլփլուն շեշտադրում նախշերի ու փայլուն դեկորատիվ էլեմենտների տեսքով: այլ նկարներ

Ծիածանը ներսում
Արտաքինից այդպիսի տորթը կարող է լինել ուղղակի հմայիչ և ոչ մի բանով աչքի չընկնող, բայց կտրելով առաջին կտորը, Դուք կտեսնեք, որ հյուրերը կզարմանան և կսկսեն “վիճել” այն հաղթելու իրավունքի համար: Բազմերանգ շերտերը արդյունավետ անակնկալ կլինեն Ձեր տոնին: այլ նկարներ

Այլընտրանք տորթին
Բաժիններով կապքեյքերը, մակարուններից տորթը, քեյք-փոփսերը (փայտիկների վրա բիսկվիթները) ոչ միայն յուրահատուկ, այլև շատ հարմար միջոց են տորթի մատուցման համար շնորհիվ անհատական փաթեթավորման: Այդպիսի թխվածք համտեսելը բավականին դյուրին է ու հարմար: Իսկ եթե հավաքել դրանք մեկտեղ, ապա կստացվի ամենաիսկական յուրահատուկ հարսանեկան տորթը:



Կարծիքներ

Անհայտ2019-11-22 15:27:46 
Գնահատական :
Share