Bride.am

Հարսանեկան ավանդույթներ` ծաղկեփնջի նետում

Դիտումներ : 4288
Դիտումներ այսօր : 1
Կարծիքներ : 0
0



Ավանդաբար հարսնացուն փոխանցում է “էստաֆետային փայտիկը” իր չամուսնացած ընկերուհիներին` ծաղկեփնջի նետման միջոցով: Նա, ով բռնի ծաղկեփունջը, կամուսնանա մոտակա ժամանակում: Այդ ավանդույթը կարելի է խաղարկել շատ գեղեցիկ և հետաքրքիր ձևով:

Մի փոքր ավանդույթի մասին
Հարսնացուի ծաղկեփունջը փեսացուն նվիրում է այն պահին, երբ նրանք առաջին անգամ տեսնում են միմյանց հարսանիքի օրը: Դա սիմվոլիկ և շատ հուզիչ պահ է: Այդ պատճառով ծաղկեփունջը սիրո և հարսանիքի յուրօրինակ սիմվոլ է, որը հարսնացուն փոխանցում է իր ընկերուհիներից մեկին: Առաջ դա ծաղկեպսակ էր, այժմ դրան փոխարինել է ծաղկեփունջը: Ստորև մենք կպատմենք այն մասին, թե ինպես կարելի է գեղեցիկ կազմակերպել այդ ավանդույթը:

Սովորաբար երեկոյի ավարտին, երբ միջոցառման համարյա ողջ ծրագիրն ավարտվում է, հարսնացուին առաջարկվում է նետել ծաղկեփունջը` նվիրելով չամուսնացած ընկերուհիներից մեկին հաջորդը ամուսնանալու մաղթանքով: Դուք կարող եք մի փոքր փոփոխել այդ ավանդույթը` մտցնելով աննշան ճշգրտումներ: Եթե Դուք ցանկանում եք պահպանել ծաղկեփունջը հարսանիքից հետո, ապա «նետման» համար ավելի լավ է կրկնորդ ունենալ, այդ ժամանակ ընկերուհու մոտ ևս հիշողություն կմնա Ձեր հարսանիքից, և Ձեզ դեռ մի քանի օր շարունակ կուրախացնի ամենակարևոր և սիրելի ծաղկեփունջը (որը հետագայում կարելի է չորացնել): Կրկնորդը սովորաբար անում են կամ հարսնացուի ծաղկեփնջի նմանությամբ, կամ էլ նույն ոճի մեջ: Եթե Ձեր չամուսնացած ընկերուհիներն այդքան էլ շատ չեն, ապա Դուք կարող եք ուրախացնել նրանց` նետելով ծաղկեփնջի կրկնորդը, որը կբաժանվի մի քանի փոքր փնջերի:
Մինչ ծաղկեփնջի նետումը Դուք կարող եք Ձեր ցանկություններով և մաղթանքներով ինչ-որ նվեր նվիրել յուրաքանչյուր ընկերուհուն: Նվերը կարող է լինել պարզապես արկղիկի տեսքով, որի մեջ միայն նրանց հասկանալի հումորային կամ այլ տիպի գրություն կլինի: Ամեն ինչ կախված է Ձեր երևակայությունից: Կարելի է մի փոքր ուրախություն մտցնել` կազմակերպելով ծաղկեփնջի ինքնատիպ աճուրդ: Առաջադրանքները կամ մրցույթը մնում են Ձեր հայեցողության վրա: Ամեն դեպքում պետք չէ երկարացնել այդ պահը և չարաշահել հյուրերի համբերությունը:
Եթե Ձեր ծաղկեփունջը բավականին ծանր է ու մեծ, խորհուրդ ենք տալիս չնետել այն, այլ անցկացնել ծաղկեփնջի այլընտրանքային «հանձնում»: Օրինակ, կարելի է կապել հարսնացուի աչքերը, իսկ ընկերուհիները կպտտվեն նրա շուրջը, և հարսնացուն ինքը կընտրի, թե ում նվիրի ծաղկեփունջը:

Մի քանի խորհուրդ

  • Եթե հարսանիքին ներկա լինի միայ մեկ չամուսնացած ընկերուհի, ապա կարելի է պարզապես փոխանցել նրան ծաղկեփունջը` հղելով հաճելի խոսքեր և բարեմաղթանքներ:

  • Շատ ծանր ծաղկեփունջը չարժե նետել: Չնայած ծաղիկները շատ նուրբ են, սակայն ծանր ծաղկեփնջի նետումը կարող է մի փոքր փչացնել տպավորությունը այդ գեղեցիկ ավանդույթից: Այդ դեպքում ծաղկեփունջ-կրկնորդ է հարկավոր:

  • Ծաղկեփունջը կարելի է նետել անմիջապես արարողությունից հետո կամ, ինչպես դա անում են սովորաբար, արդեն երեկույթի ավարտին:

  • Եթե ծաղկեփունջը ջրի մեջ է եղել, ապա նետելուց առաջ անպայման չորացրեք այն:

  • Եթե Ձեր ծաղկեփնջի վրա ճարմանդ է եղել, ցանկալի է նախորոք հանել այն, որպեսզի այն չվնասի ընկերուհու ձեռքը:

  • Նետելով ծաղկեփունջը մտովի սեր ու երջանկություն մաղթեք այն ընկերուհուն, ով կբռնի այն, չէ որ Ձեր ցանկությունը անպայման կկատարվի:




Կարծիքներ

Անհայտ2019-11-22 15:26:47 
Գնահատական :
Share